Foto

Բերնարդու Սիլվան կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»

Ֆրանսիական «Մոնակոյի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան մոտ է անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն: Այդ մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:
Ըստ աղբյուրի` անգլիական ակումբն արդեն հասել է բանավոր համաձայնության և վերջինիս տրանսֆերի համար վճարելու է 72 մլն եվրո:
Մոտ օրերս ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Մանչեսթերում:
Հիշեցնենք, որ 22-ամյա Սիլվայի տրանսֆերը գնել են ցանկացել «Ռեալը», «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Vesti.am