ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդները կազմել են Եվրոպա լիգայի 2016/17թթ. մրցաշրջանի թիմը, որտեղ ընդգրկել են 18 ֆուտբոլիստի:
Մրցաշրջանի թիմում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Եվրոպա լիգայի 2016/17թթ. մրցաշրջանի թիմն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահներ. Սերխիո Ալվարես («Սելտա»), Սերխիո Ռոմերո («Մանչեսթեր Յունայթեդ»)
Պաշտպաններ. Էրիկ Բայի («Մանչեսթեր Յունայթեդ»), Գուստավո Կաբրալ («Սելտա»), Ժերեմի Մորել («Լիոն»), Մատեյս դե Լիգտ («Այաքս»), Դեյլի Բլինդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Անտոնիո Վալենսիա («Մանչեսթեր Յունայթեդ»)։
Կիսապաշտպաններ. Պաբլո Էրնանդես («Սելտա»), Անդեր Էրերա («Մանչեսթեր Յունայթեդ»), Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Ամին Յունես («Այաքս»), Յուրի Տիլեմանս («Անդերլեխտ»` այժմ «Մոնակո»), Կորենտին Տոլիսո («Լիոն»), Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ»):
Հարձակվողներ. Զլատան Իբրահիմովիչ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ալեքսանդր Լակազետ («Լիոն»), Բերտրան Տրաորե («Այաքս»):
Հավելենք, որ տեխնիկական դիտորդների թվում են եղել Կրիստիան Կիվուն, Ստևան Մաևսկին, Միկսու Պաատելայնենը, սըր Ալեքս Ֆերգյուսոնը, Իոան Լուպեսկուն և Դեյան Ստանկովիչը:
Vesti.am










