Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ցանկանում է փոխել ակումբը: Այդ մասին հայտնում է «Bild»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, գաբոնցի ֆուտբոլիստն այդ մասին արդեն խոսել է «Բորուսիայի» ղեկավարության հետ և խնդրել է իրեն թույլ տալ մեկ այլ ակումբ տեղափոխվել:
Հաղորդվում է, որ Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», ՊՍԺ-ն և չինական «Տիանցզին Ցյուանցզյանը»:
Օբամեյանգի գործող պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականը:
Vesti.am









