Ֆրանսիայի հավաքականի լեգենդար խաղացող, աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը շնորհավորել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Եվրոպա լիգայի գավաթը նվաճելու կապակցությամբ:
Ջորկաեֆը թվիթերյան իր էջում տեղադրել է պատանի Մխիթարյանի հետ լուսանկարը և գրել. «Այդ օրը դու ինձ ասացիր, որ մի օր կնվաճես Գավաթը: Դու արժանի էիր դրան, իմ ընկեր: Շնորհավորանքներս»:
*that day you told me you would one day win the Cup too...you deserve it my friend!!!!Congratulation @HenrikhMkh💪bravo @ManUtd🏆@armenia 🇦🇲 pic.twitter.com/6waoak6cPk
— Youri Djorkaeff (@youridjorkaeff) 25 мая 2017 г.
Vesti.am









