«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Եվրոպա լիգայում հաղթանակի համար ընդհանուր առմամբ 38 մլն ֆունտ կստանան: Այդ մասին հայտնում է «The Times»-ը:
Եզրափակիչ խաղում անգլիական թիմը 2:0 հաշվով հաղթեց «Այաքսին» և իր պատմության ընթացքում առաջին անգամ նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը:
Այս հաղթանակի շնորհիվ մանկունիացիները հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունք ստացան:
Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները, որոնք ակումբում ավելի քան 20 հազար ֆունտ են վաստակում, իրենց աշխատավարձերի 25 տոկոսի չափով հավելավճար կստանան:
Ֆուտբոլիստները նաև 1 մլն ֆունտ կստանան որպես պարգևավճար՝ Եվրոպական ֆուտոբոլային ասոցացիաների միության կողմից:
Ինչպես փոխանցում է «ТАСС»-ը՝ հարկ է նշել, որ նախորդ սեզոնում ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգա դուրս չգալու պատճառով կորցրել են իրենց աշխատավարձի 25 տոկոսը: Այսպիսով, աշխատավարձի ավելացումը չի ազդի այն ֆուտբոլիստների վրա, որոնք թիմին են միացել 2016-ի ամռանը (Հենրիխ Մխիթարյան, Պոլ Պոգբա, Էրիկ Բայի, Զլատան Իբրահիմովիչ):
Vesti.am









