Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հարկերը չվճարելու համար կարող է տուգանվել 8 մլն եվրոյով և դատապարտվել 4 ամսվա ազատազրկման: Այդ մասին հայտնում է «Cadena SER» ռադիոընկերությունը:
Հարկային գերատեսչությունը կարծում է, որ կան ապացույցներ, որ ֆուտբոլիստը 2011-2014 թվականներին չի վճարել շուրջ 8 մլն եվրո հարկ:
Հաղորդվում է, որ այն գումարները, որոնք Ռոնալդուն ստացել է իր կերպարի իրավունքներն իրականացնելու միջոցով, անց է կացրել Վիրջինյան կղզիներում գտնվող օֆշորային ընկերություններով:
Vesti.am









