Բիլբաոյի «Աթլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հաջորդ մրցաշրջանում չի աշխատի բասկյան ակումբում: Այդ մասին տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:
53-ամյա մասնագետն այսօր դրա հետ կապված հանդես կգա հատուկ մամուլի ասուլիսում: Ավելի վաղ «El Correo» պարբերականը հայտնել էր, որ Վալվերդեն կգլխավորի կատալոնական «Բարսելոնան»:
2013 թվականից «Աթլետիկում» աշխատող մասնագետը կարող է փոխարինել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին, ով մարտին հայտնել էր մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու մտադրության մասին:
Vesti.am









