Foto

Մեսսին խիստ դժգոհ է, որ չի հայտնվել «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկում

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խիստ դժգոհ է, որ իր անունը չի հայտնվել «Ոսկե գնդակի» հիմնական թեկնածուների ցանկում: Այդ մասին հայտնում է sports.ru-ն:

«France Football» ամսագրի փոխանցմամբ՝ ֆավորիտներից է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ նրա հիմնական մրցակիցները «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն և «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն են:

Մեսսին կարծում է, որ ինքն ուներ բոլոր շանսերը 2017 թվականի արդյունքներով «Ոսկե գնդակ» ստանալու համար, եթե չլինեին Լուիս Էնրիկեի տակտիկական սխալները և այնպիսի ֆուտբոլիստների թույլ խաղը, ինչպիսիք են Ժերեմի Մատյոն, Անդրե Գոմեշը, Լյուկա Դինը, Ալեյշ Վիդալը և Պակո Ալկասարը:

Vesti.am