Foto

Տիրոջից հայցում ենք` հաստատուն հովվեք հայոց հոտը Վարդանանց ոգով և քաջությամբ. Արմեն Չարչյան

Պրոֆեսոր Արմեն Չարչյանը գրում է. «Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Վարդանանց քաջերի հիշատակության օրը, որը նաև Ամենայն Հայոց Հայրապետի անվանակոչության օրն է:

Վեհափառ Տեր,

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի անձնակազմի և իմ անունից ի խորոց սրտի շնորհավորում ենք Ամենայն Հայոց Հայրապետիս անվանակոչության տոնը՝ մաղթելով ազգային իղձերի իրականացման համար կորով և քաջառողջ կյանքի երկար տարիներ՝ ի փառս Աստծո, ի պայծառություն մեր Եկեղեցու, ի շինություն մեր հայրենիքի։

Տիրոջից հայցում ենք` հաստատուն հովվեք հայոց հոտը Վարդանանց ոգով և քաջությամբ։

Որդիական խոնարհությամբ՝ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սրբության Օծեալ եւ Սուրբ Աջույն»: