Գերմանիայի Քյոլն քաղաքի «Լանկսես արենա» մարզադաշտում անցկացվող Հոկեյի աշխարհի 2017 թվականի առաջնության շրջանակում մայիսի 11-ին կայացել է 4 խաղ:
Ռուսաստանի ազգային հավաքականը հանդիպել է Դանիայի հավաքականի հետ և 70 վայրկյանում խփել բոլոր տափօղակները: Հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով:
Շվեդիայի հավաքականը 2:0 հաղթել է Լատվիայի ազգային հավաքականին, խաղի 16 րոպեն անցկացնելով փոքր խմբով. սկանդինավցիները խաղի ընթացքում ստացել են 8 հեռացում, լատվիացիները՝ 3:
Չեխիայի հավաքականն էլ հանդիպել է Նորվեգիայի հավաքականի հետ: Խաղն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ չեխերի:
Կանադա – Ֆրանսիա խաղն էլ ավարտվել է 3:2 հաշվով՝ հօգուտ Կանադայի ազգային հավաքականի:
Vesti.am









