Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Սելտայի» հետ և դուրս եկավ Եվրոպա լիգայի եզրափակիչ:
Խաղի ընթացքում առաջինը հաշիվը բացեցին «կարմիր սատանաները»՝ Ֆելայինին առաջին խաղակեսի 17-րդ րոպեին գլխի հարվածով գրավեց «Սելտայի» դարպասը:
Խաղակեսի վերջում «Սելտան» կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ գոլի հեղինակ դարձավ Ռոնկալյան: Խաղի ընթացքում երկու թիմերից էլ կարմիր քարտ ստացան՝ «Մանչեսթեր Յունայթեդից» Էրիկ Բային, իսկ «Սելտայից»՝ Ռոնկալյան:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, բայց 77-րդ րոպեին փոխարինվեց: Երկու խաղերի արդյունքում 2:1 հաշվով եզրափակիչ անցավ «Մանչեսթեր Յունայթեդը»: Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին՝ Ստոկհոլմում:
Vesti.am