Foto

Զիդան. «Ռեալին» չի կարելի ֆավորիտ համարել «Յուվենթուսի» հետ եզրափակչում

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Յուվենթուսի» հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքներով, որտեղ նախկինում ինքը հանդես է եկել որպես ֆուտբոլիստ.

«Յուվենթուսում ես հասունացել եմ և ավելի ուժեղ ֆուտբոլիստ եմ դարձել: Դա մեծագույն ակումբ է: Թուրինցիների հետ եզրափակիչ խաղն ինձ համար առանձնահատուկ կլինի, քանի որ ես առաջվա պես այդ ակումբը պահում եմ իմ սրտում»,- ասել է Զիդանը:

Մասնագետը նշել է, որ «Ռեալին» ոչ մի դեպքում չի կարելի ֆավորիտ համարել այդ խաղում։

«Հրաշալի եզրափակիչ կլինի: Երկու թիմերն էլ արժանիորեն են հայտնվել վճռորոշ փուլում: Կպատրաստվենք, բայց նախևառաջ պետք է կարևոր հանդիպում անցկացնենք Իսպանիայի առաջնության շրջանակում:

«Ռեալին» ոչ մի դեպքում չի կարելի ֆավորիտ անվանել «Յուվենթուսի» հետ մրցավեճում: Թուրինցիներին գոլ խփելը չափազանց դժվար կլինի: Պաշտպանությունն էլ «Յուվեի» միակ ուժեղ կողմը չէ: Նրանք նաև հիանալի հարձակվողներ ունեն»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 3-ին՝ Քարդիֆում:

Vesti.am