Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է «Աթլետիկոյին», սակայն «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում 3:0 հաշվով հաղթելու շնորհիվ դուրս է եկել եզրափակիչ:
Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին գլխի հարվածով բացել է Սաուլ Նիգեսը: Երեք րոպե անց Ֆերնանդո Տորեսի հետ պայքարում Ռաֆայել Վարանը խախտել է կանոնները. 11 մետրանոցը հաջող իրացրել է Անտուան Գրիզմանը: 43-րդ րոպեին Քարիմ Բենզեմայի գեղեցիկ անցումից հետո «արքայական ակումբից» աչքի է ընկել Իսկոն: Երկրորդ խաղակեսում դարպասի գրավում չի արձանագրվել:
«Ռեալը» տիտղոսը կվիճարկի Թուրինի «Յուվենթուսի» հետ: Իտալիայի չեմպիոնը կիսաեզրափակչից դուրս է թողել «Մոնակոյին»: