Foto

Բարտրան լիովին ապաքինվել է վնասվածքից

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրան մասնակցել է այսօրվա մարզմանն ընդհանուր խմբում,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Իսպանացին լիովին ապաքինվել է վնասվածքից, սակայն դեռ չի կարող մասնակցել ֆուտբոլային հանդիպումների:

Հիշեցնենք, որ Բարտրան վնասել էր ձեռքը Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի՝ ֆրանսիական «Մոնակոյի» հետ կայանալիք խաղից առաջ` «Բորուսիայի» ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունի պատճառով:

26-ամյա պաշտպանը բաց է թողել 6 հանդիպում:

 
 Vesti.am