Foto

ԵԼ. Հայտնի են կիսաեզրափակչի պատասխան խաղերի մրցավարները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպումների մրցավարներին:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սելտա» (առաջին հանդիպումը` 1:0) հանդիպումը կսպասարկեն ռումինացի մրցավարները՝ 36-ամյա Օվիդիու Հացեգանի գլխավորությամբ:

«Լիոնի» և «Այաքսի» (առաջին հանդիպումը` 1:4) հանդիպումը կսպասարկի լեհ մրցավար Շիմոն Մարչինյակը:

Երկու հանդիպումներն էլ կկայանան մայիսի 11-ին, Երևանի ժամանակով 23:05-ին:

Vesti.am