Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսի ծառայություններով: Այդ մասին հայտնում է «Mundo Deportivo»-ն:
«Կապտանռնագույնները» մտադիր են հզորացնել թիմի հարձակման գիծը և կարծում են, որ Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կարող է մեծ օգուտ տալ թիմին:
Իսպանական գրանդը նախկինում նույնպես հետաքրքրված է եղել Ռոյսի ծառայություններով, սակայն կոնկրետ առաջարկներ չի կատարել:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոյսը, չնայած վնասվածքներին, մասնակցել է 15 հանդիպման, դարձել 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:Աղբյուրը նշում է նաև, որ «Բարսելոնան» նաև հետևում է ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի և իսպանական «Սևիլիայի» կիսապաշտպան Վիտոլոյի գործողություններին:
Vesti.am