Միլանի «Ինտերը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին: Ինչպես հայտնում է «Eurosport»-ը՝ պատճառը թիմի անհաջող խաղն է և ցուցադրած արդյունքները:
Ա սերիայի ընթացիկ առաջնության ավարտից 3 տուր առաջ «Ինտերը» 56 միավորով 7-րդն է: Թիմը վերջին 7 խաղերում հաղթանակ չի տարել:
Հիշեցնենք, որ Պիոլին միլանյան թիմը գլխավորել է 2016 թվականի նոյեմբերին՝ փոխարինելով Ֆրանկ դե Բուրին:
Իտալական մամուլում շատ է արծարծվում «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում «Աթլետիկոյի» ներկայիս գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի նշանակման տարբերակը:
Vesti.am