Foto

Շարունակվում է Հոկեյի աշխարհի 2017 թվականի առաջնությունը

Գերմանիայի Քյոլն քաղաքի «Լանկսես արենա» մարզադաշտում անցկացվող Հոկեյի աշխարհի 2017 թվականի առաջնության շրջանակում կայացել է 4 խաղ:

Լատվիայի հավաքականը հաղթել է իտալացիներին: Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով: Հաղթողի կազմում երկու անգամ աչքի է ընկել է Անդրիս Ջերինշը: Այդ հաղթանակը լատվիական թիմին թույլ է տվել երեք տուրից հետո «Ա» խմբում գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Սլովակիայի և Դանիայի հավաքականների հանդիպումն ավարտվել է 3:4 հաշվով՝ հօգուտ Դանիայի հավաքականի:

Կայացել է նաև Սլովենիա-Նորվեգիա հանդիպումը, որն ավարտվել է 1:5 հաշվով՝ հօգուտ Նորվեգիայի հավաքականի:

Շվեյցարիայի և Ֆրանսիայի հավաքականների հանդիպումն էլ ավարտվել է 3:4 հաշվով՝ հօգուտ Ֆրանսիայի հավաքականի:

Vesti.am