Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Թուրինի «Յուվենթուսը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Մոնակոյին»։
Խաղի հաշիվը 33-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Մարիո Մանջուկիչը: Տասը րոպե անց շքեղ գոլ խփեց «ծեր սինյորայի» պաշտպան Դանի Ալվեսը: Հաշիվը 69-րդ րոպեին կրճատեց «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն` դառնալով Չեմպիոնների լիգայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով կարողացել է գոլ խփել մրցաշարի կիսաեզրափակչում:
Երկու խաղերի արդյունքում (4:1) Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկան թուրինյան ակումբի ֆուտբոլիստները, որտեղ կմրցեն «Աթլետիկո Մադրիդ»-«Ռեալ Մադրիդ» զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ մադրիդյան դերբին կկայանա մայիսի 10-ին, Երևանի ժամանակով 22:45-ին:
Vesti.am









