Foto

Իբրահիմովիչը ՄՅՈւ-ում տարեկան ավելի քան 19 մլն ֆունտ է վաստակել, Պոլ Պոգբան՝ 8,6

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի և կիսապաշտպան Պոլ Պոգբայի պայմանագրերի վերաբերյալ:

Տեղեկությունը հրապարակվել է «The Dirty Business» անունը կրող գրքում, որի շնորհանդեսը կկայանա այս շաբաթ՝ Գերմանիայում:

«Daily Mail»-ին տեղեկատվություն է տրամադրվել «Յունայթեդի» այդ երկու ֆուտբոլիստների աշխատավարձերի վերաբերյալ:

Զլատան Իբրահիմովիչը, որի պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, տարեկան ավելի քան 19 մլն ֆունտ է վաստակել: Շաբաթական նա 367 հազար ֆունտ է ստացել, ինչպես նաև բոնուս մոտ 2,8 մլն ֆունտի չափ՝ որոշակի քանակությամբ գոլերի համար:

Ինչ վերաբերում է Պոլ Պոգբային, նա տարեկան 8,6 մլն ֆունտ է աշխատում, իսկ 2017/18 մրցաշրջանի մեկնարկից սկսած կակտիվացվի նվիրվածության բոնուսը, որը կկազմի 3.4 մլն ֆունտ:

Գործակալ Մինո Ռայոլան, որը ներկայացնում է այս երկու ֆուտբոլիստների շահերը, Պոգբայի՝ «Յուվենթուսից» ՄՅՈւ տեղափոխվելու շնորհիվ 41 մլն ֆունտ է վաստակել:

Vesti.am