Գերմանական «Վոլֆսբուրգի» պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը համաձայնության է եկել իտալական «Միլանի» հետ: Այդ մասին հաղորդում է «Calciomercato»-ն:
Առաջիկա օրերին միլանցիները կապ կհաստատեն գերմանական ակումբի հետ շվեյցարացի ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ: Պաշտպանի պայմանագիրը «Վոլֆսբուրգի» հետ ավարտվում է 2019 թվականին, սակայն նա կարող է փոխել ակումբային գրանցումը, եթե նրա համար վճարեն 22.5 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Ռոդրիգեսը մասնակցել է 24 հանդիպման, խփել երկու գնդակ և կատարել 3 արդյունավետ փոխանցում:
Vesti.am









