Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը դիտարկում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդում է «Diario Gol»-ը:
Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը բանավոր համաձայնություն ունի «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ, որ եթե որոշի վերադառնալ ԱՊԼ, ապա կընտրի հենց մանչեսթերցիներին: Բեյլը պատրաստ է դիտարկել տրանսֆերի հնարավորությունը, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» մասնակցի Չեմպիոնների լիգային:
«Ռեալը» պատրաստ է վաճառել Գարեթին, քանի որ «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսին դուր չի գալիս այն փաստը, որ Բեյլը բազմաթիվ վնասվածքներ է ստանում մրցաշրջանի ընթացքում:
Vesti.am









