Foto

Զիդան. «Աթլետիկոյի» հետ խաղում «Ռեալը» պետք է անթերի ֆուտբոլ ցուցադրի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Աթլետիկոյի» հետ կայանալիք պատասխան խաղից ունեցած սպասելիքներով:

Առաջին խաղում սեփական հարկի տակ ֆրանսիացի մասնագետի սաները 3:0 հաշվով հաղթանակ են տարել:

Զիդանին հարց են տվել այն մասին, թե արդյոք ավելի դժվար է հաղթել Ազգային առաջնությունու՞մ, թե՞ Չեմպիոնների լիգայում.

«Դժվար հարց է: Պրիմերայում մեզ երեք եզրափակիչ է սպասվում, ևս մեկ եզրափակիչ սպասվում է չորեքշաբթի օրը: Մենք միանգամայն կենտրոնացած ենք: «Աթլետիկոյի» հետ խաղում «Ռեալը» պետք է անթերի խաղ ցուցադրի»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Հիշեցնենք՝ «Աթլետիկոյի» և «Ռեալի» միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 10-ին՝ «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում:

Vesti.am