Foto

Ժոզե Մոուրինյուն Զլատան Իբրահիմովիչին փոխարինող է գտել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի ծառայություններով,- տեղեկացնում է «The Times»-ը:

28-ամյա ֆուտբոլիստը պետք է փոխարինի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, ով ծնկի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել երկար ժամանակով:

«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի պահի արգենտինացուն, քանի որ հույսեր է կապելու բրազիլացի Գաբրիել Ժեզուսի հետ: Սակայն «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, կխոչընդոտի այդ տրանսֆերին:

Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 28 խաղում Ագուերոն խփել է 18 գնդակ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում: