Սերբիայի Նովի Սադ քաղաքում Հայաստանի հավաքականի համար ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը :
Մրցումային վերջին օրը մեր չորս ըմբիշներն էլ անմասն մնացին մեդալներից:
Հիշեցնենք՝ 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը և 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանն առաջին գոտեմարտում պարտվեցին, համապատասխանաբար, Մուրադ Դագին (Թուրքիա) և Դմիտրո Պիշկովին (Ուկրաինա) և հետագայում դուրս մնացին պայքարից:
75 կգ քաշային Կարապետ Չալյանը և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), երկու շրջան հաղթահարելուց հետո քառորդ եզրափակչում նույնպես տանուլ տվեցին, որից հետո սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու իրավունք չստացան:
Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի համար միակ բրոնզե մեդալը նվաճեց 98 կգ քաշային, «Ռիո-2016»-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը երրորդ տեղի համար պայքարում գոտեմարտեց Ուկրաինայի ներկայացուցիչ Դմիտրի Տիմչենկոյի հետ և 5:0 հաշվով հաղթանակ տարավ:
https://www.youtube.com/watch?v=c2lYOkj_d4YVesti.am









