Foto

21-ամյա կոլումբացի ֆուտբոլիստը վախճանվել է ավտովթարի հետևանքով

«Ատլետիկո Վիլայի» կոլումբացի պաշտպան Էդուարդ Գուտիերեսը հեռացել է կյանքից կիրակի օրը՝ 21 տարեկան հասակում:

Գուտիերեսը հարազատ Գարսոն քաղաք վերադառնալու ճանապարհին ավտովթարի է ենթարկվել՝ բախվելով ծառին:

Ստացած վնասվածքների պատճառով երիտասարդ ֆուտբոլիստը հիվանդանոցում մահացել է:

Գոտիերեսը 2015 թվականից հանդես էր գալիս «Ատլետիկո Վիլայի» կազմում և Կոլումբիայի առաջնությունում 11 հանդիպում էր անցկացրել։

Vesti.am