Իտալական «Տորինոյում» վարձավճարով հանդես եկող անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարթը պատրաստ է դիտարկել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը, հաղորդում է «The Independent»-ը:
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը ցանկանում է հանդես գալ Մանչեսթերում, որտեղ բնակվում էր 2006 թվականից: Հարթի վարձակալությունն ավարտվում է հունիսի 30-ին: «Տորինոն» ցանկանում է երկարաձգել վարձակալումը, սակայն «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է միայն տրանսֆերի հանել նրան:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան ամռանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Vesti.am









