Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փոխարեն Եվրամիությունն այժմ պետք է կենտրոնանա իր վրա և կարգուկանոն հաստատի տնտեսության, արտաքին քաղաքականության, պաշտպանունակության և Եվրահանձնաժողովի ղեկավարության մեջ։ Այսպես է կարծում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Նրա կարծիքով՝ հակառուսական պատժամիջոցներով ԵՄ-ն վնասում է ինքն իրեն.
«Եվրամիությունն ավելի կարևոր պարտականություններ և առաջնահերթություններ ունի, քան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները», ― նշել է Ֆիցոն։









