Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Լեսթերը» «Քինգ Փաուեր Ուելքերս» մարզադաշտում ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին»:
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Խաղի հաշիվը 26-րդ րոպեին բացեց հյուրերի կիսապաշտպան Սաուլը:
Պատասխան գնդակը 61-րդ րոպեին խփեց տանտերերի հարձակվող Ջեյմի Վարդին: Երկու խաղերի ընթացքում գրանցված արդյունքում (2:1) հաջորդ փուլ դուրս եկավ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը:
Vesti.am









