Foto

Մարադոնան ՖԻՖԱ-ի դեսպանի պաշտոնից ազատվելու դիմում է գրել

Արգենտինացի Դիեգո Մարադոնան դիմում է գրել ֆուտբոլի Միջազգային ֆեդերացիայի դեսպանի պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է «lusport»-ը՝ հղում անելով «Dario»-ին:

Նա նման որոշում է կայացրել՝ իր բողոքն արտահայտելով արգենտինացի հայտնի հեռուսահաղորդավար Մարսելո Տինելիի՝ Արգենտինայի հավաքական թիմերի մենեջերի պաշտոնում նշանակվելուն:

Նշվում է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն դեռևս չի դիտարկել Մարադոնայի հայտարարությունը:

Vesti.am