Մարտի 26-ին կայացել է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի «Հայաստանի Գավաթի» պատանեկան առաջնությունը, որին մասնակցել է 147 մարզիկ: Այդ մասին հայտնում է «Կիոկուշին» կարատեի ֆեդերցիան:
Նախորդ մրցաշարի լավագույն մարզիկները և ֆեդերացիայի փորձառու մարզիկները հանդիսատեսին ներկայացրել են դիտարժան մենամարտեր: Այս մրցաշարի առաջին տեղը գրաված մարզիկները հետագայում հնարավորություն կունենան ներկայացնելու Հայաստանը արտերկրյա առաջնություններում: Իսկ առաջիկայում նրանք մասնակցելու են ապրիլի 22-ին, Թբիլիսիում կայանալիք Կովկասի առաջնությանը և վերջինիս հաջորդող Աշխարհի առաջնությանը՝ Ռումինիայում, մայիսի 27-28-ը:









