Արսեն Վենգերը մտադիր է մյուս սեզոնում էլ մնալ լոնդոնյան «Արսենալի» գլխավոր մարզչի դերում: Այդ մասին հայտնում է gazeta.ru՝ հղում անելով «Daily Mail»-ին:
Ֆրանսիացի մարզիչն ավելի վաղ պատրաստվում էր լքել «Արսենալը», սակայն այժմ մտափոխվել է:
Աղբյուրի տվյալներով,, «Արսենալն» ու Վենգերը կարող են պայմանագիրը երկարաձգել մեկ տարով: Բացի այդ, լոնդոնյան ակումբի ղեկավարությունը կարող է որոշ փոփոխություններ մտցնել ակումբի աշխատանքում, որպեսզի «ռմբարկուներն» ապագային պատրաստվեն առանց Վենգերի:
Vesti.am