Foto

«Բավարիան» և «Ռեալը» ՉԼ կիսաեզրափակչում հավասար հնարավորություններ ունեն». Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքները: Իսպանական ակումբը խաղալու է մյունխենյան «Բավարիայի» հետ:

«Գիտենք, որ սպասվում են դժվար հանդիպումներ: Պետք է մեզ լավ դրսևորենք և հաղթենք: Ես ոգեշնչված եմ Չեմպիոնների լիգայի հաղթանակի հնարավորությամբ, բայց մենք բարդ մրցակից ունենք: Հնարավորությունը 50-50 է: Կարևոր է գոլ խփել հյուրընկալվելիս»,-Զիդանի խոսքերն է մեջբերում  «Real Madrid Info»-ն:

«Ռեալ»-«Բավարիա» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին, Մյունխենում, պատասխան խաղը՝ ապրիլի 18-ին, Մադրիդում:

Vesti.am