Foto

Ո՞վ է ՉԼ այս շաբաթվա լավագույն խաղացողը

Անգլիական «Լեսթեր» ակումբի դարպասապահ Կասպեր Շմեյխելը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի այս շաբաթվա լավագույն խաղացող: Այդ մասին հայտնում է առաջնության թվիթերյան պաշտոնական էջը:

Լիգայի 1/8 եզրափակչում «Սևիլյայի» հետ պատասխան խաղում Դանիայի հավաքականի դարպասապահը հետ է մղել 11 մետրանոց հարվածը և իր դարպասը պահել անձեռնմխելի: Հանդիպումն ավարտվել է «Լեսթերի» հաղթանակով՝ 2:0 հաշվով, ինչն անգլիական թիմին թույլ է տվել դուրս գալ առաջնության քառորդ եզրափակիչ:

Vesti.am