Foto

«Ռեալի» հետ հանդիպումը կարելի է անվանել վաղաժամ եզրափակիչ». Բոատենգ

«Բավարիայի» կիսապաշտպան Ջերոմ Բոատենգը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Ռեալի» հետ խաղը:

«Դա քառորդ եզրափակչի թոփ-խաղն է: Նույնիսկ կարելի է անվանել վաղաժամ եզրափակիչ: Մենք երկու անգամ անընդմեջ պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը, որպեսզի առաջ գնանք: Կարծում եմ, որ «Ռեալը» նույնպես առանձնապես ուրախ չէ այսպիսի վիճակահանությամբ: Երկու թիմերն էլ մեծ հեղինակություն են վայելում, հնարավորությունները 50-50 են»,-Բոատենգի խոսքերը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը:

«Ռեալ»-«Բավարիա» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին, Մյունխենում, պատասխան խաղը՝ ապրիլի 18-ին, Մադրիդում:

Vesti.am