Foto

Վեսնինան դուրս է եկել Ինդիան-Ուելսի կիսաեզրափակիչ

Ռուս թենիսիստուհի Ելենա Վեսնինան Ինդիան-Ուելսի առաջնության քառորդ եզրափակչում հաղթել է ամերիկուհի Վինուս Ուիլիամսին և դուրս եկել կիսաեզրափակիչ: Հանդիպումն ավարտվել է 6:2, 4:6, 6:3 հաշվով:

Հաջորդ փուլում ռուս թենիսիստուհին կխաղա ֆրանսուհի Քրիստինա Մլադենովիչի հետ:

Vesti.am