Foto

Զարմացած են, որ քավորից չի հրաժարվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» գրում է ․  Հունիսի 19-ին Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանն ամուսնացրել է որդուն: Չնայած մեծ՝ մոտ 500 հոգանոց հարսանիք է եղել Գյումրու «Վիկտորիա» ռեստորանում, սակայն իշխանությունից, կարելի է ասել, հյուրեր գրեթե չեն եղել, միայն մարզպետ Դավիթ Առուշանյանը եւ մի քանի շարքային ՔՊ-ականներ են եղել։ Պատճառը մեզ ասացին այն է, որ ՔՊ-ական Անանիկ Ոսկանյանը որոշել է շարունակել պապենական քավորությունը: Հիշեցնենք, որ նա Մանվել Գրիգորյանի սանիկն է, որդու հարսանիքին էլ Մանվելի կինը՝ Նազիկն ու որդին են քավորությունը ստանձնել: Ներկա է եղել գեներալ Մանվելի գերդաստանը: Անանիկ Ոսկանյանը վախեցել է, որ դա դուր չի գա ՔՊ-ականներին եւ շառից-փորձանքից հեռու` քեֆ-ուրախություն է կազմակերպել։


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 05․ 07․ 25 թ համարում։