Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խավի Ալոնսոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին, այդ մասին հայտնել է gazeta.ru-ն:
«Ես ապրում էի ֆուտբոլով և սիրում եմ այն, մնաս բարով, հրաշալի խա՛ղ»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Ալոնսոն:
Ալոնսոն Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի կազմում դարձել է Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն: Հանդես է եկել նաև «Ռեալ Սոսյեդատում», «Լիվերպուլում» և «Ռեալում»: «Բավարիայի» կազմում երկու անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն:
Vesti.am