Foto

Ֆուտբոլի 2024թ. առաջնության անցկացման հայտ են ներկայացրել միայն Գերմանիան և Թուրքիան

Գերմանիան և Թուրքիան Ֆուտբոլի 2024թ. Եվրոպայի առաջնության անցկացման իրավունքի համար պայքարող միակ երկրներն են:

Ինչպես նշվում է ՈւԵՖԱ-ի հաղորդագրության մեջ, միայն այդ երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներն են հայտ ներկայացրել անցկացման համար, որի վերջնաժամկետը լրացել է մարտի 3-ին:

Մինչև 2018թ. ապրիլ Գերմանիան և Թուրքիան պետք է ներկայացնեն  հայտի ամբողջական տարբերակը, իսկ սեպտեմբերին ՈւԵՖԱ-ն կորոշի, թե երկրներից որ մեկը կստանա առաջնությունն անցկացնելու իրավունքը:

ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը Գերմանիային և Թուրքիային ուժեղ մրցակիցներ է համարել: Նրա խոսքով, ընտրությունը հեշտ չի լինի:

Vesti.am