«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայի շրջանակում մրցաշարի մեկ խաղարկման ժամանակ գոլային փոխանցումներով ռեկորդ է սահմանել: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «ՊՍԺ»-ի հետ խաղում բրազիլացին երկու գնդակ է խփել, ինչպես նաև գոլային փոխանցում է կատարել Սերխիո Ռոբերտոյին, որի հարվածն էլ կատալոնացիներին տեղափոխել է մյուս փուլ:
Այս խաղարկման ժամանակ այդ գոլային փոխանցումը Նեյմարի համար դարձել է 8-րդը: Այդպիսով, նա գերազանցել է մյուս ռեկորդները, որոնք պատկանում էին Խավիին, Զլատանին և Օզիլին, որոնց հաջողվել է 7 անգամ օժանդակել գործընկերներին:
Նեյմարը հանդիպումից հետո ասել է.
«Դա լավագույն հանդիպումն էր, որին ես մասնակցել եմ: Երբեք այն չեմ մոռանա: Մենք շատ էինք սպասում այդ օրվան, քանի որ ուզում էինք պատմություն կերտել: Թվում էր, այդ օրը երբեք չի գա, բայց այն եկավ, և ամեն ինչ հիանալի էր»:
Vesti.am