Դորտմունտի «Բորուսիան» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթանակ է տարել «Բենֆիկի» նկատմամբ և անցել է Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ:
Թիմի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հետթրիքի հեղինակ է դարձել:
Առաջին գոլն Օբամեյանգը խփել է խաղի 4-րդ րոպեին, այնուհետև գոլի հեղինակ է դարձել Կրիստիան Պուլիշիչը, որից հետո Օբամեյանգը խաղի 61-րդ և 85-րդ րոպեին ևս երկու գոլ է հեղինակել:
Vesti.am