«Արսենալի» կիսապաշտպաններ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը և Մեզութ Օզիլը կողմ են չիլիացի Ալեքսիս Սանչեսի՝ խաղասեզոնի ավարտին ակումբը լքելու ցանկությանը , հայտնում է gazeta.ru-ն:
Երկու ֆուտբոլիստներն էլ դեռ չեն երկարացրել իրենց պայմանագրերն ակումբի հետ, որն ավարտվում է հաջորդ խաղասեզոնի ավարտին: Օզիլն ակումբի հետ համաձայնության չի եկել «կանոնիերների» աշխատավարձի հարցում, իսկ Օքսլեյդ-Չեմբերլենը ակումբից ցանկանում է հեռանալ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կոնֆլիկտի պատճառով «Արսենալից» ցանկանում է հեռանալ ռմբարկու Ալեքսիս Սանչեսը:
Vesti.am