«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում հաղթել է «Պարի Սեն-Ժերմենին» և դուրս եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն:
Հանդիպումը կայացել է մարտի 8-ին, Բարսելոնում և ավարտվել 6:1 հաշվով՝ հօգուտ տանտերերի: 88-րդ րոպեում կատալոնացիները հաղթում էին 3:1 հաշվով, իսկ մինչև խաղի ավարտ նրանց հարկավոր էր խփել ևս 3 գնդակ: Դուբլն իրականացրել է Նեյմարը, իսկ 95-րդ րոպեին որոշիչ գոլի հեղինակ է դարձել Սերխիո Ռոբերտոն:
«Բարսելոնան» մրցաշարի պատմության մեջ առաջին թիմն է, որն անցել է հաջորդ փուլ, առաջին խաղում պարտվելով 0:4 հաշվով:
Vesti.am
https://www.youtube.com/watch?v=jnByu0-XLnc