Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության Ֆեդերացիան Մարտի 8-ին տոնական գարնանային հեծանվային զբոսանք է նախատեսում, որը կմեկնարկի Հյուսիսային պողոտայի սկզբնամասից (Աբովյան փողոցի մոտից) ժամը 18:00՝ փոքրիկ պտույտ կատարելով Աբովյան փ. – Հանրապետության հրապարակ – Ամիրյան փ. – Մաշտոցի պողոտա – Ազատության հրապարակ երթուղով: Նախաձեռնության նպատակն է քաղաքային հեծանվային զբոսանքի միջոցով հերթական անգամ խրախուսել առողջ ապրելակերպի և հեծանվային մշակույթի տարածմումը՝ շնորհավորելով համաքաղաքացիներին գարնան գալստի և գեղեցկության տոնի առթիվ, այդ մասին տեղեկացնում են ֆեդերացիայից:
Նախաձեռնությանը նաև միացել են ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը, «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը և այլք...