Foto

Լևոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է Ուկրաինայում:

ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ Կիևի միջազգային մրցաշարի ընթացքում Լևոն Ջուլֆալակյանի մոտ սրտի խնդիրներ են առաջացել, որի հետևանքով նա տեղափոխվել է հիվանդանոց և այժմ բուժում է ստանում: