Foto

Սերենա Ուիլլիամսը  WTA վարկանշային աղյուսակում պահպանել է առաջատարի իր դիրքը

Թենիսի կանանց ասոցիացիայի վարկանշային աղյուսակի առաջին տասնյակում դիրքային փոփոխություններ չեն եղել, հայտնում է Interfax.ru-ն:

Առաջին հորիզոնականում շարունակում է մնալ ամերիկուհի Սերենա Ուիլլիամսը, որին հետևում է գերմանուհի Անգելիկ Կեբերը և չեխուհի Կարոլինա Պլիշկովան: Ռուս թենիսիստուհիներից լավագույնը՝ Սվետլանա Կուզնեցովան, մնացել է 8-րդ հորիզոնականում:

Տղամարդկանց վարկանշային աղյուսակում առաջին հորիզոնականը պատկանում է բրիտանացի Էնդի Մարրեյին, նրան հետևում են  սերբ Նովակ Ջոկովիչն ու շվեյցարացի Սթեն Վավրինկան: Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը գրավել է 10-րդ հորիզոնականը: Ռուսներից լավագույնը համարվող Կարեն Խաչանովը երեք հորիզոնական վերև է բարձրացել՝ 51-ից հասնելով 48-րդ տեղը:

Vesti.am