Հեծանվասպորտի հնգակի օլիմպիական չեմպիոն, բրիտանացի Բրեդլի Ուիգգինսը ոտքի կոտրվածք է ստացել «The Jump» հեռուստատեսային իրապատում շոուի ժամանակ:
«Ես պետք է 3-6 շաբաթ հանգստի ռեժիմում լինեմ: Լավ նորությունն այն է, որ վիրահատության կարիք չի լինի: Սարսափելի ոչինչ տեղի չի ունեցել, բայց վնասվածքը թույլ չի տա շարունակել իմ հետագա մասնակցությունը շոուին»,-հայտարարել է մարզիկը:
«The Jump»-ը բրիտանական հեռուստատեսությամբ հեռարձակվող շոու է, որի շրջանակներում հայտնի մարդիկ իրենց ուժերն են փորձում ձմեռային սպորտաձևերում: Ուիգգինսը վնասվածք է ստացել լեռնադահուկային սպորտաձևի մարզումների ժամանակ: Անցյալ տարվա փետրվարին շոուի նկարահանումների ժամանակ տուժել է մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն Էլիզաբեթ Թվիդլը: Նա պարանոցի վնասվածք էր ստացել, որից հետո վիրահատական միջամտություն էր պահանջվել:
Vesti.am