Foto

Զիդանը նոր դարպասապահի կարիք չունի 

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ նոր դարպասապահի կարիք չունի: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:

«Կեյլոր Նավասը հրաշալի վիճակում է: Իմ թիմում 24 խաղացող կա և ես չեմ ուզում ո՛չ տեսնել, ո՛չ սպասել, ո՛չ լսել և ո՛չ էլ մտածել այն մասին, թե ինչ կլինի: Հիմա ես միայն կենտրոնանում եմ մրցաշրջանի  վերջում կայանալիք հանդիպումների ժամանակ իմ ֆուտբոլիստների խաղի վրա»,-ասել է նա:

Vesti.am