Foto

Հենրիխ Մխիթարյանը կարող է նոր դիրքավորում ունենալ

Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյոն ակնարկել է, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է Լեյսթերի դեմ հաջորդ խաղում ազատ դիրքավորում ունենալ:

Անցյալ շաբաթ Յունայթեդը Լեյսթերի դեմ խաղում էր 4-4-2 ձևաչափով, բայց առաջին խաղակեսի միջնամասում փոխեց դիրաքվորումը՝ խաղալով 4-2-3-1 ձևաչափով, Մխիթարյանը շարժվում էր ձախից՝ Զլատան Իբրահիմովիչի հետևում:

Լեյսթերի դեմ խաղում Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը, գոլային փոխանցում կատարեց Մատային և խաղի լավագույն ֆուտբոլիստ համարվեց:

Մխիթարյանն այս խաղաշրջանում արդեն խաղացել է չորս դիրքերում և Մոուրինյոն նշել է, որ կշարունակի հայ կիսապաշտպանին նոր խաղային դիրքերում փորձարկել:

«Ես նրան կօգտագործեմ բոլոր տեղերում, որտեղ որ անհրաժեշտ է»,-ասել է Մոուրինյոն .:

«Նա պատրաստ է, նրա մտածողությունն է փոխվել, ոչ թե  խաղացողի պրոֆիլը: Մխիթարյանը պատրաստ է խաղալ մեզ համար»,-ասել է Մոուրինյոն:

«Այն, ինչ մենք արեցինք անցյալ շաբաթ, պետք է փորձենք նորից ու նորից: Հակառակորդին անակնկալի բերելով, թիմը պատրաստ է հետ քաշվելու և փոխելու խաղաոճը, այսպիսով, պատրաստ եղեք, խաղից 5-10 կամ 20 րոպե հետո մենք փոփոխվելու ենք, որպեսզի ավելի մեծ հնարավորություն ունենանք զարմացնելու հակառակորդին և դժվարություններ ստեղծելու խաղի ընթացքում»-,եզրափակել է պորտուգալացի մարզիչը:

Vesti.am