Foto

Խուճապի հետևանքով Անգոլայի մարզադաշտում 17 մարդ է զոհվել

Ամենաքիչը 17 մարդ է զոհվել Անգոլայի «Ուիժե» քաղաքի մարզադաշտում՝ խուճապային փախուստի ժամանակ:

Եվս 10 մարդ տուժել է, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հաղորդվում է, որ երկրպագուները փորձել են մարզադաշտի դարպասներից ներս մտել, որպեսզի դիտեն տեղական երկու թիմերի միջև ընթացող ֆուտբոլային խաղը:

Բժիշկների խոսքով, երկրպագուները մեծ մասը մահացել է շնչահեղձությունից. ընկնելով, նրանք ուղղակի հայնվել են ամբոխի ոտքերի տակ և չեն կարողացել ոտքի կանգել:

Նշվում է, որ մահացածների մեջ կան նաև երեխաներ:

Անգոլայի նախագահ Ժոզե Էդուարդ Սանտուշն իր ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին և հանձնարարել գործի առթիվ հետաքննություն սկսել:

Vesti.am